
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի միջև կայացած բանավեճի արդյունքում հաղթող է ճանաչվել Բարաք Օբաման: CNN-ի հաղորդած տվյալներով՝ գործող նախագահի օգտին քվեարկել է հեռուստադիտողների 46%-ը: Ընդդիմադիր Միթ Ռոմնին հավաքել է քվեարկողների ձայների 39%-ը: Միաժամանակ հեռուստադիտողները կարծում են, որ Ռոմնին առավել հաջողակ թեկնածու է երկրի տնտեսության առողջացման գործընթացի հարցում: Օբաման և Ռոմնին արդեն 2 անգամ հանդիպել են նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Առաջին բանավեճում Օբաման պարտվել էր: Իրավիճակը հաջողվեց որոշ չափով հարթել փոխնախարարների թեկնածուների պայքարում, որն ավարտվեց ոչ ոքի: ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կայանալու են նոյեմբերի 6-ին: