Ուրիխանյանը «Ալյանս»-ի համագումարին հանրապետականների չի՞ հրավիրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորաստեղծ «Ալյանս» կուսակցության համագումարին մասնակցելու համար, եթե հրավերներ ուղարկվեն, ապա դրանք կլինեն բացառապես ընդդիմադիր քաղաքական ուժերին:

Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը: Վերջինս, սակայն, տեղեկացրեց,  որ քաղաքական ուժերին դեռևս հրավերներ չեն ուղարկվել: «Առայժմ քննարկում ենք նպատակահարմարությունը հրավերներ ուղարկելու: Բայց մի բան հստակ է` հրավերներ եթե ուղարկվեն, կլինեն բացառապես ընդդիմադիր քաղաքական ուժերին: Հանրապետական կուսակցությունից մարդ չի լինելու»,- նշեց Ուրիխանյանը:

Տեղեկացենք, որ «Ալյանս» կուսակցության գրասենյակը բացվել է Նալբանդյան 116 հասցեում:  Հիշեցնենք`  կուսակցության համագումարը տեղի կունենա մայիսի 16-ին:

11128678_903515996387780_1653655943_o

11201346_903515993054447_1812486625_o




Լրահոս