Ո՞ր կուսակցությունները կմասնակցեն «Ալյանս»-ի համագումարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն անդրադարձել է, որ նորաստեղծ «Ալյանս» կուսակցության համագումարին Հանրապետական կուսակցությունից մարդ չի լինելու: Կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը մեզ տեղեկացրել է, որ եթե համագումարին հրավերներ լինեն, ապա դրանք կլինեն բացառապես ընդդիմադիր քաղաքական ուժերին:

Armlur.am-ը փորձեց ընդդիմադիր ուժերից տեղեկանալ` կընդունե՞ն «Ալյանսի» համագումարին մասնակցելու հրավերը: Ընդդիմադիր ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Վահան Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբ հրավերը ստանան, կուսակցությունում կքննարկեն մասնակցության հարցը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս նույն պատասխանը տվեց`երբ հրավեր ստանան, այդ ժամանակ էլ կմտածեն մասնակցել, թե` ոչ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ողջունեց նոր ստեղծված կուսակցությանը և կարծիք հայտնեց, որ իրենց հրավեր կլինի համագումարին մասնակցելու համար: «Երբ հրավերը լինի, մենք կքննարկենք, համապատասխան վերաբերմունք կարտահայտենք»,- ասաց պատգամավորը:

Իսկ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույն հարցի վերաբերյալ նշեց, որ երբ հրավերը ստանան, քաղաքական թիմով կքննարկեն և համապատասխան որոշում կընդունեն: «Դա իմ որոշելիքը չէ, երբ հրավեր լինի, մեր քաղաքական թիմով կքննարկենք և որոշում կկայացնենք»,- ասաց Հ. Բիշարյանը:

Հիշեցնենք` «Ալյանս»-ի համագումարը նախատեսված է մայիսի 16-ին:




Լրահոս