38-ամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերն ու 36-ամյա ֆիլիպինցի Մենի Պակյաոն անցել են կշռման արարողությունը: Վիճարկվելու է կիսածանր քաշային կարգում WBA (Super), WBC և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մարզիկները պետք է 147 ֆունտից (66.7կգ) ավելի չկշռեին: Մեյվեզերը կշռում էր 146 ֆունտ (66.2կգ), Պակյաոն՝ 145 ֆունտ (65.8 կգ):
Հավելենք, որ Sportingbet բուքմեյքերական ընկերությունն առավելություն է տալիս Մեյվեզերին, որի վրա խաղադրույքը հաշվարկվում է 1.45 հաշվարկով, մինչդեռ Պակյաոյի հաղթանակի գործակիցը կազմում է 2.75: