Շիրակի մարզում մեքենան բախվել է ժայռաբեկորներին. 1 զոհ, 3 վիրավոր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում, Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում՝ Նոր կյանք գյուղի տարածքում, Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի բնակիչ, 34 ամյա Գրիգոր Գրիգորյանը, վարելով “ՎԱԶ 21099” մակնիշի՝ 06 ՕՕ 878 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ժայռաբեկորներին, և 50 մետր գլորվել ձորը:
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, Գ. Գրիգորյանն ու ուղևորներ՝ նույն գյուղի բնակիչներ, 21 ամյա Ջիվան Գևորգյանը և 21 ամյա Զոհրաբ Սերոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն, որտեղից էլ Գյումրիի՝ Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Իսկ մյուս ուղևոր, 27 ամյա Վահե Ադամյանը, ով ավտոմեքենայից դուրս էր շպրտվել, տեղում մահացել է: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուս երկուսը միջին ծանրության:  Վթարի պատճառը եղել է նաև այն, որ նշված ճանապարհին բացակայում էր արտաքին ցուցանակները և թելադրող նշանները, Ճանապարհին բացակույմ էր երկաթյա արգելապատնեշները, և անդրադարձիչները (ֆոսֆորապատ), իսկ եթե այդ ամենը լիներ, վարորդը կկողմնորոշվեր, ու տեղի չէր ունենա ողբերգական ավտովթարը: 




Լրահոս