Այսօր Դեվիդ Բեքհեմի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր աշխարհահռչակ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմի ծննդյան 40-ամյակն է: Բեքհեմը ծնվել է Լեյթոնսթոոնում (Լոնդոն)` 1975 թվականին` կահույքագործ Դևիդ Էդվարդ Ալան Բեքհեմի և վարսահարդար Սանդրա Ջորջին Ուեստի ընտանիքում։ Փոքր ժամանակ Բեքհեմը միշտ ֆուտբոլ էր խաղում Չինգֆորդի «Ռիդժուեյ Պարկ» ակումբում։

david270907PA_468x348

Նրա մորական պապը հրեա է եղել: Բեքհեմն իրեն կիսով չափ հրեա է համարում և խոստովանում, որ հավատը նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Իր` «Երկու ոտքը գետնի վրա» ( Both Feet on the Ground) գրքում նա գրում է, որ փոքր ժամանակ ծնողների և երկու քույրերի հետ միասին այցելել է քրիստոնեական եկեղեցի:

david-beckham-and-siister-lynne-on-her-wedding-day-pic-gavin-kent-sm-216872496

Երբ լրանում է Դևիդի 14-ամյակը, նա պայմանագիր կնքեց դպրոցական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլային ակադեմիայի հետ։ Դևիդը «Մանչեսթեր Յունայթեդի» այն խաղացողներից էր, ովքեր 1992 թվականին հաղթել են Անգլիայի երիտասարդական գավաթը: Նույն տարում տեղի ունեցավ նրա առաջին խաղը Մանչեսթերի կազմում, երբ փոխարինման դուրս եկավ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղի ժամանակ և շուտով կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ։

david_beckham-char_1289619i

1994-95 մրցաշրջանում Դևիդը տեղափոխվեց «Պրեսթորն Նորթ Էնդ» ակումբ, որտեղ հինգ խաղի ընթացքում խփեց երկու գոլ, որոնցից մեկը միանգամից անկյունային իրացնելիս։

0519-01

1995 թվականի գարնանը Բեքհեմը կրկին վերադառնում է«Մանչեսթեր Յունայթեդ» և առաջին հանդիպումն անցկացնում 1995 թվականի ապրիլի 2-ին «Լիդս Յունայթեդի» դեմԱնգլիայի Պրեմիեր Լիգայի խաղում։  Այնուհետև Բեքհեմը տեղափոխվում է «Ռեալ Մադրիդ»:

real_madrid_david_beckham_wallpaper_by_sameerhd-d80kp71

Դևիդին երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի ընտելանա նոր պայմաններին. առաջին իսկ խաղերից նա դարձավ թիմի մի մասնիկը։ Առաջին գնդակը Լա Լիգայում Բեքհեմը խփեց իր առաջին հանդիպման 3-րդ րոպեին, իսկ, առհասարակ, առաջին 16 խաղերում նա հեղինակեց 5 գնդակ։

Real Madrid's David Beckham jubilates after his goal during the Spanish league match Real Madrid/ Real sociedad at the Santiago Bernabeu Stadium in Madrid, 17 September 2006.   AFP PHOTO/PHILIPPE DESMAZES COPYRIGHT SCANPIX Code: 444

Բեքհեմի ոչ այդքան հաջող խաղը 2006-07 թվականի մրցաշրջանի սկզբին պատճառ հանդիսացավ ֆուտբոլիստի տհաճությունների, Անգլիայի հավաքականի ավագի թևկապի կորստի և նույնիսկ թիմի հիմնական կազմում տեղը կորցնելու, ինչպես նաև` նոր գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի հետ կոնֆլիկտի։ Արդյունքում անգլիացի ֆուտբոլիստը հայտնվեց պահեստայինների նստարանին և լքեց ակումբը:

David-Beckham

0_135338418314_news

«Նա չի կարողանում հարվածել ձախով, չի կարողանում խաղալ գլխով, չի կարողանում գնդակ վերցնել և քիչ գոլ է խփում: Իսկ մնացած առումներով նա հիանալի տղա է».- Բեքհեմի մասին ասել  է Ջորջ Բեսթը:

David-Beckham-main-442666

Ֆուտբոլին զուգընթաց Բեքհեմը նկարահանվում է գովազդում և նորաձևության մասին տարբեր ամսագրերում։ Բացի այդ, Բեքհեմն ունի օծանելիքի և հագուստի սեփական արտադրություն։

david-beckam-tattoos5-1404900598

david-beckhamAIRPORT

Բեքհեմն ամուսնացած է Վիկտորիա Բեքհեմի հետ, ունի 4 երեխա: Էլթոն Ջոնը նրա երկու տղաների` Բրուքլինի և Ռոմեոյի կնքահայրն է:

Beckham-Family-Class-92-Premiere

article-2477375-13340E95000005DC-253_634x510




Լրահոս