Գյումրիում անօթեվաններն ապրում են նաեվ շենքերի ձեղնահարկերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն ունեն միայն այն անօթևան ընտանիքները, ովքեր մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը կարողացել են ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթները, հանձնել են քաղաքապետարան և հաշվառվել են երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:
Մեր դիտարկումներում ներկա պահին Գյումրիում ավելի քան 200 անօթևան ընտանիք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են բնակարաններ և մինչ օրս պետության կողմից չեն փոխհատուցվել, սակայն անօթևանների հերթացուցակում հաշվառված չեն, ինչի պատճառով դուրս են մնացել աղետի գոտում անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակաբաշխման գործընթացից:
Այդպիսի ընտանիքներից է նաև միայնակ մայր Հերիքնազ Մարկոսյանի ընտանիքը, ով իր երկու անչափահաս երեխաների և տարեց մոր հետ բնակվում են ,Անիե թաղամասի շենքերից մեկի ձեղնահարկում: Նրանց ընտանիքը դուրս է մնացել բնակբաշխման գործընթացից միայն այն պատճառով, որ 2008 թվականին Գյումրիում անօթևան ընտանիքների հաշվառման ժամանակ, Հերիքնազի մայրը գտնվել է կալանավայրում, ինչի պատճառով նրա անձնական փաստաթղթերին աղջիկը չի տիրապետել ու քաղաքապետարանի կողմից հերթագրման համար պահանջվող փաստաթղթերի փաթեթը չի կարողացել ամբողջացնել: Իսկ քաղաքապետարանը հրաժարվել է մասամբ համալրված փաստաթղթերով փաթեթները ընդունել անօթևան ընտանիքներից և հաշվառել հերթացուցակում: Ներկայումս այդ ընտանիքը ժամանակավորապես և անորոշ վիճակում ապրում է “Անի” նորակառույց թաղամասի բազմահարկերից մեկի, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ ձեղնահարկում, կամ, որ առավել մոտ է իրականությանը` տանիքում: 
Առավել մանրամասն “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:




Լրահոս