Լոնդոնում` կառավարության Դաունինգ սթրիթ նստավայրում, կռվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի՝ Լարի եւ ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի՝ Ֆրեյա կատուները,-գրում է The Daily Telegraph-ը:
Կատուների պայքարին ստիպված է եղել միջամտել ոստիկանությունը:
Կռվից հետո Լարին, որը նախկինում բազմիցս քննադատության էր ենթարկվել զարգացած որսորդական բնազդ չունենալու պատճառով, վերադարձել է իր տերերին պատկանող շենք, իսկ նրան նեղացնող կատուն շարունակել է հպարտորեն զբոսնել բակում: Հիշեցնենք, որ Քեմերոնի կատվին անցյալ ամիս հեռացրել էին աշխատանքից, իսկ նրա փոխարեն եկել էր ավելի վճռական Ֆրեյին:
Կատուների ծեծկռտուքի լուսանկարները քիչ անց հայտնվել են Political Pictures ֆոտոգործակալության Twitter-ում: