Կոնգրես հյուրանոցը հրաժարվել է Պարադա ֆիլմի ցուցադրությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 17-ին և 18-ին նախատեսված “Պարադա” ֆիլմի ցուցադրությունը չեղյալ է հայտարարվել: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և Երևանում Գերմանիայի դեսպանատունը ներողություն են խնդրում հետաքրքրված անձանցից այս մասին վերջին պահին զգուշացնելու համար, ինչը կապված է նրա հետ, որ ճնշման հետևանքով Կոնգրես հյուրանոցը հրաժարվել է ցուցադրման նախաձեռնությունից: ԵՄ պատվիրակությունն ու Գերմանիայի դեսպանատունն անհանգստացած են, որ մի շարք հաստատություններ, որոնք ավելի վաղ համաձայնվել էին ցուցադրել ֆիլմը, հրաժարվում են անել դա: Կազմակերպիչները վերահաստատում են, որ ֆիլմի դիտումը, որը ԵՄ մարդու իրավունքների հարցով գործունեության մի մասն է, անպայման կկազմակերպվի նրանց համար, ովքեր ցանկանում են դիտել այն, տեղեկացնում են Երևանում Եվրամիության գրասենյակից:




Լրահոս