
Մոսկվայի «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է, թե չի պատրաստվում մեկնաբանել ռուսական ակումբում հանդես եկող հայ ֆուտբոլիստների շուրջ ստեղծված իրավիճակը:
Ավելի վաղ Արազ Օզբիլիսը պատմել էր, որ տեղափոխվել է երկրորդ խումբ, որի պատճառով էլ ակումբը պատժել էր նրան, իսկ Յուրա Մովսիսյանն էլ հայտարարել էր, թե ռուսական ակումբը Կարպինի ժամանակ ավելի լավն էր:
«Ես չեմ մեկնաբանում», – նշել է Ֆեդունը: