«Լիվերպուլ»–ի երկրպագուներն Անգլիայի ֆուտբոլի առաջնության ՔՊՌ-ի դեմ խաղի ժամանակ ակցիա են անցկացրել` պահանջելով տնօրինությանն աշխատանքից ազատել ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը պաստառի վրա գրված է եղել «Rodgers Out, Rafa In»: Թվիթերի իրենց էջում երկրպագուների այս խումբը խոստովանել է, որ ցանկանում են Ռոջերի պաշտոնանկությունը, իսկ նրա փոխարեն տեսնում են նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: Վերջինս այժմ գլխավորում է «Նապոլի»-ն: