«Այսօր երկուսս էլ լավագույնն ենք». Մեյվեյզերն ու Պակյաոն կիսվել են տպավորություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆլոյդ Մեյվեյզերը մրցավարների որոշմամբ հաղթել էր Մեննի Պակյաոյին: Մենամարտից հետո մարզիկները կիսվել են իրենց տպավորություններով:

floyd

Ֆլոյդ Մեյվեյզեր

«Պակյաոն շատ ուժեղ է և հիմա հասկանում եմ, թե ինչու է նա համարվում աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկը: Նա ուներ պահեր, բայց ես մենամարտեցի խելացի և պաշտպանվեցի վստահ: Վստահ մենամարտեցի ու սպասեցի իմ պահերին: Այսօր երկուսս էլ լավագույնն ենք»:

floyd1

Մեննի Պակյաո

«Հավատում էի, որ հաղթել եմ: Մեյvեյզերը խուսափում էր մենամարտից ու ոչինչ չարեց: Ընդհանուր առմամբ` լավ գործեցի: Մեյվեյզերը բարձրահասակ է, բայց դա ինձ համար խնդիր չէ: Եթե նա մնար տեղում, կկարողանայի հարվածներս նպատակակետին հասցնել, բայց նա անընդհատ պտտվում էր ռինգում»:




Լրահոս