ԷԼԻ ԽԱԲԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչները նախկին բանվորական ավանի կիսակառույց բազմաբնակարան շենքերի շինարարությունն ավարտելու խնդրով 2008թ-ին դիմել էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը, որն էլ իր հերթին հարցը բարձրացրել էր կառավարության առաջ: ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը 2008թ. հոկտեմբերի 13-ին հարցն ուսումնասիրելու հանձնարարական էր տվել: Նույն թվի հոկտեմբերի 24-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նամակ էր ուղարկել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը՝ հայտնելով. «ՀՀ 2008թ. պետական բյուջեով, ինչպես նաեւ ՀՀ 2009-2011 թթ. ՄԺԾԾ-ով Խորհրդային Միության ժամանակահատվածում պետական միջոցների հաշվին շինարարությունը սկսած, սակայն անավարտ մնացած՝ մարզում առկա բնակելի տների շինարարական աշխատանքների համար միջոցներ չեն նախատեսվել: Ազատամուտ ավանի բնակելի շենքերի շինարարական աշխատանքները կընդգրկվեն ՀՀ 2010-2012թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերում»:
2012թ. ավարտվում է, սակայն Ազատամուտի կիսավարտ բազմաբնակարան շենքերն այդպես էլ չեն կառուցվում:




Լրահոս