Ժողովուրդ. Քրեական հեղինակությունը չի ենթարկվել Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ ժամը 16:30-17:00-ի սահմաններում, Կիեւյան փողոցում “Ժողովուրդ”-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները հետապնդելով կանգնեցնում երկու թանկարժեք ավտոմեքենաներ եւ դրանցից մեկում եղած 6 երիտասարդների բերման ենթարկում:
“Ավելի ուշ պարզվեց, որ համազգեստավորները “թիկնապահաթափ” էին անում Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող “Արեւելյան խոհանոց” սրճարանի սեփականատեր, քրեական աշխարհում հայտնի Ջնդի Ամալյանին: Մեքենաներից առաջինում Ջնդին, կինն ու երեխան էին, իսկ երկրորդում՝ 6 թիկնապահ: Ու քանի որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստացել է երկիրը մաքրել թիկնապահներից, երեկ ոստիկանները հրապարակավ կանգնեցրին ավտոմեքենաներն ու թիկնապահներին տարան ոստիկանություն՝ զգուշացնելու, որ այլեւս ինքնագլուխ թիկնապահ չաշխատեն:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ մի քանի ամիս առաջ Ջնդիին ասվել է, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է վերացնել թիկնապահներին, բայց քրեական հեղինակությունը չի ենթարկվել”,- գրում է թերթը:




Լրահոս