Հրապարակ. Կգա արդյո՞ք Վլադիմիր Պուտինը Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է. “Կգա՞ ՌԴ նախագահ Պուտինը Հայաստան նոյեմբերի առաջին կեսին, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, թե՞ ոչ: Ռուսաստանյան դիվանագիտական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նման բարձրաստիճան այցերը չեն կարող ,սպոնտանե լինել. առնվազն երկու ամիս առաջ պետք է այդ մասին կողմերն իմանան, նախապատրաստվեն թե արարողակարգային, թե անվտանգության, էլ առավել եւս ստորագրվելիք համաձայնագրերի, պայմանագրերի փաստաթղթային հենքի մասով: “Այս պահին որեւէ նման փաստաթուղթ կարծես թե չկա”,- պնդեցին նրանք:
Ինչ վերաբերում է երկու միլիարդ դոլարի շուրջ համաձայնությանը, որը ռուսները պատրաստվում են տրամադրել, եթե Հայաստանը միանա Եվրասիական միությանը, ապա, ըստ նրանց, “դեռ վաղ է այդ մասին խոսելը. ճիշտ է, հայկական կողմը փաստաթղթային աշխատանքներն սկսել է` վարկի բաշխման, մնացյալ հարցերի հետ կապված, սակայն եթե նման համաձայնագիր ստորագրելու հարկ լինի, բնականաբար, հայկական կողմը կգնա Մոսկվա եւ ոչ թե հակառակը”: Հիշեցնենք` 2 մլրդ դոլար վարկի մասին խոսքը գնացել է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին մոսկովյան հանդիպման ժամանակ:
Փորձեցինք ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից ճշտել` կգա՞ Պուտինը նոյեմբերի առաջին տասնօրյակում Հայաստան, թե՞ ոչ: “Մենք այցին վերաբերող պաշտոնական տեղեկություն չունենք”,- ասաց ՌԴ դեսպանատան մամուլի պատասխանատու Սերգեյ Աբելյանըե:




Լրահոս