
“Ժողովուրդ”-ի աղբյուների փոխանցմամբ՝ Smart soft ընկերությունը, որը շահագործում է 267 համարի երթուղին, անօրինական է գործում:
Այս երթուղին, որը Երևան-Աբովյան քաղաքներն է սպասարկում, վաղուց լիցենզիա չունի: Ընդ որում, այն լիցենզիայից զրկվել է ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի ղեկավարման տարիներին: ԿՏՆ լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը, սակայն, երեկ հակառակն էր պնդում: “2007 թվականից Smart soft ընկերությունը լիցենզիա ունի, և լիցենզիան էլ այժմ գործողության մեջ է, որևէ խնդիր չկա: Գիծն օրինական է, թե չէ՝ ես չեմ կարող պատասխանել”,- թերթի հարցին ի պատասխան՝ ասել է նա:
Թերթը նշում է, որ 267 համարի երթուղին պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին, որին երեկ թերթին չի հաջողվել գտնել: