Ըստ “Ժողովուրդ”-ի աղբյուրների՝ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այդպես էլ չի ներկայացել նախօրեին տեղի ունեցած Աժ էթիկայի հանձնաժողովի նիստին ու որևէ պարզաբանում չի տվել գործընկերներին: Հիշեցնենք, որ նրա դեմ էթիկայի հանձնաժողով բողոք էր ներկայացրել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, քանի որ պատգամավորը ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նրա ձեռքից խլել էր ցուցապաստառներից մեկը:
Ի դեպ, մինչ այդ էթիկայի հանձնաժողովը քննարկել էր Աժ ևս երեք պատգամավորների՝ Արծվիկ Մինասյանի, Էդուարդ Շարմազանովի ու Կարո Կարապետյանի դեմ ներկայացված բողոքները: Թեև անցել է տևական ժամանակ, սակայն նրանց վերաբերյալ չկա որևէ որոշում:
Մեկնաբանությունների համար թերթը դիմեց հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա օգնականի միջոցով խորհուրդ տվեց հարցն ուղղել Աժ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանին: Վերջինս էլ իր հերթին չպատասխանեց հարցին՝ ասելով, որ դիմեն Փաշինյանին: