ԱՄՆ-ում կրակոցների համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել ԱՄՆ Գարլենդ քաղաքում կրակոցների համար պատասխանատվությանը, որտեղ ցուցադրվել են Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Այս մասին երկուշաբթի օրը՝ մայիսի 4-ին,  հայտնել է AFP:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Տեխաս նահանգի Գարլենդ քաղաքի ոստիկանները գնդակահարել են երկու զինված մարդկանց, ովքեր անկանոն կրակ են բացել շենքի դիմաց, որտեղ տեղի է ունեցել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցադրությունը: Curtis Culwell շենքում ընթացել է «Նկարիր մարգաեին» ծաղրանկարների մրցությունը: Որպես գլխավոր մրցանակ կազմակերպիչները  նկարիչներին առաջարկել են 10 հազար դոլար:

Երկու տղամարդ մեքենաներով մոտեցել էին ցուցահանդեսի վայրին ու սկսել են շենքի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ կրակ բացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակ են բացել, ինչի արդյունքում երկու զինյալները սպանվել են: Վիրավորվել է նաև ցուցասրահի անվտանգության աշխատակիցներից մեկը:




Լրահոս