Ժողովուրդ. Հայի հետին խելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախօրեին ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարեց, որ իրենք ԱՄՆ նախագահի ընտրություններում չեն սատարելու ոԲչ Բարաք Օբամային, ոԲչ Միթ Ռոմնիին: Իսկ պատճառն այն է, որ նրանք չեն վաստակել հայ համայնքի աջակցությունը, քանի որ հայերը միշտ խաբվածի կարգավիճակով են հանդես եկել: ԱՄՆ դեսպանատնից “Ժողովուրդ”ե-ը փորձել է պարզել, թե ինչու են ԱՄՆ-ի նախագահները մշտապես “խաբում” հայերին և չեն արտասանում ցեղասպանություն բառը: “Միացյալ Նահանգներում մենք ունենք բաց քաղաքական գործընթաց, և ընտրողներն ու քաղաքական խմբավորումները, ինչպիսին է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, իրավունք և հնարավորություն ունեն հնչեցնել իրենց մեկնաբանություններն ու քննադատությունը ցանկացած թեկնածուի վերաբերյալ և քաղաքական գործընթացի ցանկացած փուլում”,-թերթի հարցմանը նման պաշտոնական պատասխան են տվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:




Լրահոս