Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են: Այս մասին, ըստ Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությունը։ Մասնավորապես, հոկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի, Բագրատունյաց, Պռոշյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը: Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը նաև հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Եվս չորս արագաչափ՝ Երեվանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ