«Դեռևս չի պարզաբանվել, թե ինչու է ՀԽ անդամների կալանքի որոշումը ժամանակից շուտ փոփոխվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ են հավաքվել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Կարո Եղնուկյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Ալեք Ենիգոմշյանը և մի քանի այլ անդամներ: Armlur.am-ի լրագրողի տեղեկացմամբ` լրագրողների հետ զրույցում, ՀԽ իրավաբան Հայկ Գրիգորյանը նշել է` բոլորի համար էլ ակնհայտ էր, որ ՀԽ անդամների կալանավորումը քաղաքական որոշում է եղել:

Հայկ Գրիգորյանի խոսքով` դեռևս որևէ կերպ չի պարզաբանվել, թե ինչո՞ւ է խափանման միջոց կալանքը, որը նշանակվել էր մինչև հունիս 6-ը, ապրիլի 24-ից անմիջապես հետո փոփոխվեց:

Պաշտպանը նաև նշել է, որ ըստ երևույթին, չի բացառվում, որ գործը կկարճվի, և քրեական հետապնդումը կդադարեցվի, սակայն, թե ինչ ձևով և ինչ որոշմամբ, դեռևս վաղ է կանխատեսել: ՔԿՀ-ի մոտ հավաքվածները սպասում են Գարեգին Չուքասզյանին և Գևորգ Սաֆարյանին:

Հիշեցնենք` Վարդաշեն ՔԿՀ-ից ազատ են արձակվել ՀԽ անդամներ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և Պավլիկ Մանուկյանը:

Նաև նշենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունն իր պաշտոնական հաղորդագրության մեջ պարզաբանել է, թե ինչու է ՀԽ անդամների նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել: Ըստ այդ պարզաբանման` «որոշումը կայացվել է նկատի առնելով, որ արդեն անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»:




Լրահոս