
Մարդու իրավունքների պաշտպանը Շվեյցարիայի դեսպանատան հետ համատեղ 2012 թվականի հուլիս ամսից սկսել է իրականացնել ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված ծրագիր: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, թե ծրագրի շրջանակներում նախատեսված է սոցիալական գովազդային հոլովակի հեռարձակում Հայաստանի 3 մարզերում, ինչպես նաև տեղեկատվական պաստառների և բուկլետների տարածում Պաշտպանի տարածքային գրասենյակների և գործընկեր այլ կազմակերպությունների միջոցով: