«Բավարիա»-ն պատրաստ է Գյոտցեին վերադարձնել «Բորուսիա»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ն շարունակում է հետաքրքրվել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ծառայություններով: Վերջինս պաշտոնապես հրաժարվել էր երկարաձգել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ գործող պայմանագիրը:

Bild-ի տվյալներով` 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Գերմանիայի չեմպիոնը պատրաստ է «Բորուսիա»-ին տրամադրել Մարիո Գյոտցեի տրանսֆերային իրավունքը:

Նշենք, որ  Գյոտցեն 2013-ին հենց Դորտմունդից էր տեղափոխվել «Բավարիա»: Գերմանիայի ընթացիկ առաջնության 29 խաղերում Գյոտցեն դարձել է 9 գոլի և  4 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս