Գավառի մանկատան հարևանությամբ գտնվող հանրային այգում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աշխատակիցները` մանկատան երեխաների և աշխատակիցների հետ միասին, իրականացրեցին ծառատունկ, որի ընթացքում տնկեցին 100 ծառ, ինչպես նաև բանկի աջակցությամբ այգում տեղադրվեց մակական խաղահրապարակ:
Ծառատունկի տեղը պատահական չէր ընտրված, և այս միջոցառումը առաջինը չէր, որը բանկի կողմից իրականացվում է Գավառ քաղաքում: Աջակցությունը սկսվել է դեռևս 2014թ.-ին, երբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ, Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 60 սաների և համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար մանկատանը ստեղծվեց կրթական կենտրոն: Միջոցները գոյացել էին Բանկի կողմից թողարկվող «Վիզա Բարերար» քարտի բարեգործական ֆոնդի շրջանակներում: Ծրագրի արժեքն է շուրջ 41 մլն. ՀՀ դրամ:
«Շատ ուրախ ենք այսօր տեսնել երեխաների խանդավառությունը: Մենք շատ ենք կարևորում նմանատիպ միջոցառումներին հատկապես երեխաների մասկացությունը: Եթե ցանկանում ենք հասարակական գիտակցության մեջ ինչ որ բան փոխել դեպի լավը՝ պետք է սկսենք հենց երեխաներից: Եթե նրանք ծառ տնկեն և խնամեն այդ ծառները՝ դժվար թե վաղը կոտրեն կամ վնասեն ինչ-որ այլ ծառ, քանի որ միշտ աչքի առաջ կունենան իենց սեփական օրինակը:
Այս միջոցառումը իր տեսակի մեջ այս տարվա ընթացքում միակը չէր, որը իրականացվեց բանկի կողմից և նմանատիպ բնապահպանական միջոցառումները, որոնք իրականացվում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից կամ աջակցությամբ՝ կրելու են շարունակական բնույթ»,- շեշտեց բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասին
Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդի Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը :
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:
Միացե՛ք մեզ հետևյալ հղումներով՝
www.facebook.com/acbacreditagricolebank