Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը չի մասնակցել Էրեբունի-Երեւանի 2794-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, բայց ոչ այն պատճառով, որ նրան մոռացել են եւ չեն հրավիրել, այլ որովհետեւ ինքն է մերժել: «Տարոնն իմ ընկերն ա ու գիտի, որ ես տոն օրերին չեմ երգում: Մենք իրա հետ խոսել ենք, ասել եմ՝ Տարո՛ն ջան, ես զահլա չունեմ»,-Tert.am-ին ասել է երգիչը:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս նշեցիք Երեւանի տոնը եւ, առհասարակ, նշե՞լ եք, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նայում եմ TV ու ուզում եմ ասել…. հեեեե՜յ, այդքան անխնա մի՛ գովերգեք Երեւանը… հետո կարող է պատահել, որ Երեւանը մի օր էլի ձեր կարիքը ունենա, իսկ դուք տարատեսակ վախերի պաճառով չկարողանաք օգնել նրան… ու ավելի դժբախտանաք ու մեզ էլ հետը դժբախտացնեք, մի քիչ զուսպ… զուուուուսպ:
դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքի տոնին չեմ մասնակցել ոչ մի ձեւով՝ ո՛չ մասնագիտական առումով, ո՛չ էլ որպես քաղաքացի ու քաղաքի բնակիչ: Սակայն բնավ գլուխս չեմ գովում, այլ մի քիչ էլ ամոթով եմ ասում: Երեւի անտարբերության էդ հիվանդությունը, որ այսօր շատ է նկատվում մեր հասարակության մեջ, մի քիչ էլ ինձ է կպել: Բայց կարծում եմ, որ մեր քաղաքի ու երկրի իշխանությունները կանեն ամեն ինչ, որ ոչ ոքի շանս չտան այսուհետ արդարանալու, թե ինչու կարող է քաղաքացին չմասնակցել իր քաղաքի մեեեեծ տոնին: Միեւնույն ժամանակ էդ տոնը մի քիչ էլ մեր մեջ պիտի լինի:
հաղորդավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ մասնակցել: Եղել եմ տանը, հյուրերիս հետ: Շատ ուրախ եմ բոլոր տոների համար, սակայն կուզենայի, որ դրանք չվերածվեին իշխանությունների PR գործողությունների ու տոն լինեին բոլորի համար: Ու այնպես անենք, որ մի քսան տարի հետո Հայաստանում մարդ մնա՝ տարբեր տոներ նշելու համար…
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինձ չեն հրավիրել: Անցած տարի էլ չեմ եղել, նախանախորդ տարվան էլ չեմ եղել: Ես էլ զարմանում եմ կրկնակի անգամ, թե ինչո՞ւ չեն հրավիրել: Ինչ-որ մեկն ուզում է իմ հանդեպ վատ բաներ անի, չգիտեմ: «Շարմ» ընկերությունն էր կազմակերպել, իսկ թե ինչ սեւ կատու է անցել իրենց ու իմ միջեւ, չգիտեմ, համենայնդեպս, մենք լավ հարաբերությունների մեջ ենք: Իմ ընկերների հետ «Պոպլավոկ» սրճարանում հավաքվել նշել ենք:
երգիչ
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքապետարանի կողմից հրավեր ստացել եմ՝ մասնակցելու տոնական համերգին եւ շնորհակալ եմ այդ հրավերի համար: Քանի որ «Սերեբրո» խմբի եւ, առհասարակ, այդ արվեստի սիրահար չեմ, չգնացի: Նույնիսկ մեր քաղաքի 2794-ամյակն ինձ չի ստիպի «Սերեբրո» խմբին ունկնդրել: Այդ օրը զբաղվել եմ սպորտով եւ ընթերցանությամբ: Կմաղթեմ, որ Երեւանի մեջ գեղը կամաց-կամաց պակասի:
հաղորդավար
Պատրաստեց Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ