Հայրավանքի վթարի հետևանքով 7 մարդ վիրավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայություն մայիսի 4-ին` ժամը 16.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «ԳԱԶել» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 33OT975 պետհամարանիշի, «ՎԱԶ-2107» մակնիշի 34TZ778 պետհամարանիշի եւ «ԳԱԶել» մակնիշի 1733L պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից Շ. Ղ.-ն, Ա. Ղ.-ն, Շ. Խ.-ն, Մ. Հ.-ն, Ս. Ս.-ն, Գ. Հ.-ն եւ Վ. Ա.-ն տեղափոխվել են Գավառ քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:




Լրահոս