Ծառուկյանի մոր ընկերուհին ձերբակալվել է վաղուց հարուցված քրեական գործի շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»-ը տեղեկություն է հրապարակել, որ  ձերբակալվել է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, 73-ամյա  Գոհար Ենոքյանը, ով այժմ գտնվում է Էրեբունի համայնքի ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանում:

Նշենք, որ Armlur.am-ի տեղեկություններով,  երկար ժամանակ Հատուկ Քննչական Ծառայությունում Գոհար Ենոքյանի մասնակցությամբ խարդախության գործ էր քննվում:  Հավելենք, որ  Ենոքյանը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոր` Ռոզա Ծառուկյանի մտերիմ ընկերուհին է:

«Ժողովուրդ»-ը դեռևս 2014թ. հուլիսին գրել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գոհար Ենոքյանը ինչ-որ «մութ» պատմությունների կիզակետում է հայտնվել: Հայտնել էր, որ նախկին պատգամավորը անգամ հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության: Նշվում էր նաև, որ Գ. Ենոքյանը մասնակից է ինչ-որ խաբեության: «Ժողովուրդ»-ը փորձել էր տեղեկությունը ճշտել Գոհար Ենոքյանից, սակայն վերջինս տեղեկանալով, որ իրեն լրագրող է անհանգստացնում՝ հայտարարել էր, թե այլեւս չզանգահարենք:




Լրահոս