ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հացի արտադրության ծավալները 1.7 %-ով նվազել են:
Այս տարի արտադրվել է 72 հազար 400 տոննա հաց, անցած տարի` 73 հազար 600 տոննա: Հացից բացի նվազել են նաեւ ալյուրի եւ մակարոնեղենի արտադրության ծավալները:
Հացի արտադրության ծավալների անկումը, ինչպես հայտնի, արտագաղթի ամենացայտուն վկայություն է: