Հայկական Lorens NYC-ի ջանքերով կանադական MACKAGE ապրանքանիշն արտադրվում է Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադական MACKAGE ապրանքանիշը ներկայացրել է նոր բաճկոններ, որոնք արտադրվում են Հայաստանում, հայտնում է «Զարթոնք» լրատվականը:

Ինստագրամյան իր էջում լրատվականը մեջբերել է հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատեր Արամ Սպենջյանի՝ իրենց հետ զրույցում ասված խոսքերը. «Մենք համոզված ենք, որ Հայաստանի հզորացումը սկսվում է տնտեսության կառուցումից: Որպես այդպիսին, բոլոր սփյուռքահայերը կարող են մասնակցություն ունենալ այդ գործին՝ իրենց արտադրությունը կազմակերպելով Հայաստանում»:

Lorens NYC-ն հիմնադրվել է սփյուռքահայ հայր և որդիներ Աշոտ, Արամ և Կարեն Սպենջյանների կողմից 2019 թվականին: Այն նպատակ ունի բարձր մակարդակի և որակյալ նորաձևության ապրանքանիշերի արտադրությունը կազմակերպել Հայաստանում: Այս պահին արդեն 15 տարբեր ապրանքանիշեր նմուշառման և արտադրության փուլում են Հայաստանի տարբեր արտադրամասերում: Lorens NYC-ն ցանկանում է Հայաստանը դարձնել հագուստի արտադրության կենսունակ աղբյուր՝ այդպիսով ապահովելով աշխատատեղեր, սահմանափակելով աշխատանքային արտագաղթը՝ հզորացնելով տնտեսությունը։

Նշենք, որ MACKAGE-ը կանադական ապրանքանիշ է, որը խանութներ ունի Կանադայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Լոնդոնում:




Լրահոս