Ադրբեջանի խնդրանքով ով ինչ հայտարարում է, իրենց գործն է. Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, Ուկրաինայի և Վրաստանի արտգործնախարարությունները հայտարարություն են տարածել, ըստ որի` Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն համարում:

Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ, ով մեր պատվիրակության կազմում որպես դիտորդ հետևել է ԼՂՀ ԱԺ ընտրություններին: Վերջինս ընդգծեց, որ Արցախի ընտրություններն անցել են բարձր մակարդակով:

«Արցախի ժողովուրդն իր իրավունքն իրականացրեց, կայացել են շատ փայլուն ընտրություններ և ապացուցել են, որ իրենք զբաղված են երկրի հզորացմամբ: Հիմա, թե մնացածներն ինչպես են գնահատում, ամենաքիչն է հետաքրքիր: Այդ երկրներն այսօր Ադրբեջանի ազդեցության տակ ամենաշատն են ընկնում: Դրա համար դա իրականում որևէ նշանակություն չունի: Պետք է փաստել, որ եղան ազատ և թափանցիկ ընտրություններ: Իսկ թե մի չինովնիկ Կիևում նստած ինչ է հայտարարում, դրա պատճառով Արցախը ոչ վերանալու է, ոչ էլ մեր վրա որևէ ազդեցություն կուենան», – նշեց նա:

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ Արցախի խորհրդարանական ընտրություններին եղել են մեծ թվով դիտորդներ, լրագրողներ և նշեց, որ այս ընտրությունների մասին դեռ շատ կգրվի նաև միջազգային մամուլում:

«Մենք ապագայում շատ կհանդիպենք իրենց գրառումները: Ո՞նց կարելի է ասել` չեմ ճանաչում ընտրությունները, եթե չես տեսել: Իրենք իրենց հակասում են:  Մնացածները, ով ինչ հայտարարում է` Ադրբեջանի խնդրանքով, իրենց գործն է. մենք էլ դա հաշվի կառնենք», – եզրափակեց պատգամավորը:




Լրահոս