Գվարդիոլան «Բարսելոնայի» դեմ կխաղա 3 կենտրոնական պաշտպաններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է հնարավորինս ուժեղացնել պաշտպանությունն իր նախկին թիմ «Բարսելոնա»-ի դեմ առաջին խաղում:

Մայիսի 6-ին Բարսելոնայում անցկացվելիք խաղում Գերմանիայի չեմպիոնը հանդես է գալու 3 կենտրոնական պաշտպաններով:  Նրանցից երկուսը լինելու են Մեհդի Բենատիան ու Ժերոմ Բոատենգը, իսկ երրորդը՝ կամ իսպանացի Խավի Մարտինեսը, կամ բրազիլացի Դանթեն:




Լրահոս