ՀԺ. Եթե պաշտոնյաները զանգերին չեն պատասխանում, ուրեմն՝ որսի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Որսորդ” խանութի տնօրեն Վահան Գրիգորյանը, ի պատասխան “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հարցի, թե պաշտոնյաներից ովքեր են որսի սիրահար, ասել էև շատ-շատ են: “Եթե մեկին զանգում եք, չի պատասխանում, ուրեմնև որսի է”,- պատկերացում կազմելու համար, թե ինչ չափի որսի սիրահար են պաշտոնյաները, հուշել է Գրիգորյանը: Նա ներկայացրել է նաև իր խանութում զենքի վաճառքի վիճակագրությունը և իր տեսակետը հայտնել “Զենքի մասին” օրենքի վերաբերյալ: Ի դեպ, ՀՀ ոստիկանությունից “ՀԺ”-ին հայտնեցին, որ “Զենքի մասին” նոր օրենքի նախագիծը, որը դեռևս օգոստոսին ներկայացվել էր կառավարության հաստատմանը, վերադարձվել է հեղինակինև լրամշակման նպատակով:




Լրահոս