Այսօր ժամը 12:30 Սիվիլիթաս հիմնադրամի աշխատակիցները Սիվիլիթասի գրասենյակից երթով կգնան գլխավոր դատախազություն, որպեսզի հանձնեն պահանջագիր-նամակն ու Սիվիլիթասի և Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետապնդումները դադարեցնել պահանջող ստորագրահավաքի արդյունքները:
Հոկտեմբերի 7-ից 17-ը Սիվիլիթասի աշխատակիցների նախաձեռնած ստորագրահավաքին են միացել ավելի քան 13,000 մարդ 65 երկրից, Հայաստանի տասնյակ գյուղերից ու քաղաքներից: Այս պահին ստորագրահավաքը դադարեցված է: