Armenian text to speach

Նուբարաշեն ՔԿՀ-ի երկու աշխատակիցներ ազատվել են աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ներսես Նշանի Մարտիրոսյանն ու նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Թորոս Խաչատուրի Իգիթյանն ազատվել են աշխատանքից: Հայաստանի արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հրամանով հոկտեմբերի 17-ից տասնութ օրով երկարաձգվել է ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկում նշանակված ծառայողական քննության ժամկետը:



Լրահոս