ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհարիկ Ենոքյանը:
Հիշեցնենք, որ ըստ տարածված որոշ տեղեկությունների, տեղի ունեցածը կապված է Գոհար Ենոքյանի եղբոր որդու՝ Արայիկ Ենոքյանի հետ, ով արդեն մոտ վեց ամիս է` կալանավորված է: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու հատկանիշով:
Դեռևս ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Գ. Ենոքյանի եղբորորդին ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) հետ, ինչն էլ, ըստ երևույթին, ավարտվել էր հակամարտությամբ: