Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանր հիվանդությունից հետո մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։ Այս մասին տեղեկացնում է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա 1989-92թթ․ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր էր, 2007-12 թթ. ԱԺ պատգամավոր, գործարար: Եղել է  «Գարուն» արտադրական միավորման գործադիր տնօրենը:

Նա ակտիվ գործունեություն է ծավալել Արցախյան շարժման տարիներին:

ArmLur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Գոհար Ենոքյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:




Լրահոս