Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է 30 մլն դրամի չափով տուգանք կիրառել
“ԱրմենՏել” ընկերության նկատմամբ: Այս մասին այսօր ՀՀ ՏՄՊՊՀ-ի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ “ԱրմենՏելը” մոլորեցրել է սպառողներին, քանի որ նրանց չի տեղեկացրել երկու սակագնային փաթեթների տարբերության մասին. “Սպառողնենրն էլ օգտվել են այն փաթեթից, որի գինը ավելի էժան է եղել, սակայն հետագայում նրանցից գանձվել է անհամեմատ բարձր գին”: Արտակ Շաբոյանի տեղեկացմամբ՝ “Ալիաս” ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել հանձնաժողով և տեղեկացրել, որ իրենց ընկերության աշխատակիցները օգտվել են “ԱրմենՏելի” “Էքսկլյուզիվ բիզնես” սակագնային փաթեթից. “Ըստ “ԱրմենՏելի” ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության այդ սակագնային փաթեթով ինտերնետի 1 ՄԲ-ի արժեքը 49 դրամ է: Այդպես է նշված նաև տեղեկատվական բուկլետների վրաե:
Նշենք, որ “Ալիաս” ընկերության աշխատակիցները օգտվել են այդ սակագնային փաթեթից` վստահ լինելով, որ սակագինը կազմելու է 49 դրամ, սակայն որոշ ժամանակ հետո պարզվել է, որ իրենցից գանձվել է մեկ ՄԲ-ի համար ոչ թե 49 դրամ, այլ 90 դրամ։ “Ըստ “ԱրմենՏելի” բացատրությունների՝ սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է “Ինտերնետ բոլորի համար” սակագնային փաթեթը, որի ՄԲ-ն արժե 90 դրամ, իսկ “Էքսկլյուզիվ բիզնես” փաթեթի համար այդ սակագինը չի կիրառվել, քանի որ դրա համար պետք է սպառողները հատուկ կարգավորումներ իրականացնեն”,- ներկայացրեց Ա. Շաբոյանը:
Հանձնաժողովը ,ԱրմենՏելիե վարքագիծը որակեց որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում: