Սխալ ինֆորմացիա էր գնացել, Բիբիլովը ցավակցել, գնացել է. Վահրամ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օսեթիայի ԱԺ նախագահը Ղարաբաղ այցելության ժամանակ ցանկություն է հայտնել ցավակցել ՀՀ ԱԺ նախագահին՝ ապրիլի 24-ի հետ կապված, ցավակցել, գնացել է: Այդտեղ որևէ պաշտոնական հանդիպում չի եղել: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով Վրաստանի հետ ստեղծված իրավիճակին:

Դա պաշտոնական հանդիպում չի եղել, անձնական է եղել, մարդը մտել է, ցավակցել, գնացել է: Սխալ ինֆորմացիա էր գնացել, ինֆորմացիան ուղղվել է: Պաշտոնական հանդիպում եղել է ոչ թե ՀՀ ԱԺ նախագահի, այլ ԼՂՀ ԱԺ նախագահի հետ: Միջպետական սկանդալ չի եղել ու չէր կարող լինել: Իսկ հանդիպումների մեջ ազատ են: Եթե վաղը Չեչնիայից էլ, Ադրբեջանից էլ մարդ գա ու ցանկություն հայտնի մեզ ցավակցելու՝ ես հաճույքով կընդունեմ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը երկուշաբթի օրը կանչվել է Վրաստանի արտգործնախարարություն՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի՝ Ցխինվալի դե ֆակտո իշխանությունների ներկայացուցչի հետ հանդիպման պատճառով:




Լրահոս