Ազատ դեմոկրատները հանդիպեցին ԺՀԵՖ պատվիրակության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հոկտեմբերի 19-ին “Ազատ դեմոկրատներ” կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ  հանդիպում “Ժողովրդավարության եւ համերաշխության եվրոպական ֆորումի” պատվիրակության հետ, որի կազմում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Եվրոպական սոցիալիստական կուսակցությունից (PES) եւ Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադիմական ալյանսից (S&D Group)՝ Ժան Մարինուս Վիերսմայի եւ Կրիստիան Վիգենինի  համանախագահությամբ:
“Ազատ դեմոկրատներ” կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ  կուսակցությունից հանդիպմանը մասնակցում էին  կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահներ Անուշ Սեդրակյանը եւ Հովհաննես Ղազարյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, Վերլուծական եւ Տարածքային-կազմակերպչական բաժինների ղեկավարներ Արթուր Ավթանդիլյանը եւ Արմեն Առաքելյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր՝ այդ թվում հետընտրական քաղաքական իրավիճակը, ընտրական գործընթացների բարելավվմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ ներկայիս քաղաքական զարգացումները՝ կապված 2013թ. նախագահական ընտրությունների հետ:
Մեծապես կարեւորվեցին կուսակցության դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ տարածաշրջանային այլ խնդիրների շուրջ:
“Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչները նաեւ շեշտեցին եվրաինտեգրման գործընթացի կարեւորությունը երկրի ժողովրդավարացման եւ եվրոպական արժեքների լիարժեք գործարկման հարցում:




Լրահոս