ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե ավելի կարևոր է համարում այն, որ ԼՂՀ ԱԺ ընտրություններն անցել են բարձր մակարդակով, այլ ոչ թե այն, որ մի քանի երկրներ չեն ճանաչել այդ ընտրությունները: Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավորը որպես միջազգային դիտորդ մասնակցել է ԼՂՀ ԱԺ ընտրություններին:
«Եթե 25 երկրի ներկայացուցիչ այնտեղ է, 100-ից ավել դիտորդ կա, արդյոք դա Լեռնային Ղարաբաղի անկախության դե ֆակտո ճանաչումը չէ: Սա այն կարևոր քայլն է, որը պարտադիր է անկախ պետությունների համար, քանի որ ժողովրդի քվեի միջոցով ձևավորում է մի մարմին, որն էլ պետք է ծառայի ժողովրդին», – նշեց նա:
Մեր այն դիտարկմանը, որ Ուկրաինան և Վրաստանն իրենց հայտարարություններում Լեռնային Ղարաբաղն անվանել են Ադրբեջանի օկուպացված տարածք, Հովհաննես Սահակյանը նշեց.
«Սա ցայտնոտ է, որովհետև այն ընտրությունները, որ տեղի ունեցան` անսպասելի են: Կցանկանային, որ որոշակի խժդժություններ լինեին, որպեսզի ասեին, թե անկախ չեն կարող լինել: Ընտրությունների բարձր մակարդակի առումով մեզ համար էլ էր անսպասելի», – նշեց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև Հայաստանի և Վրաստանի միջև տեղի ունեցած միջադեպին և ներկայացրեց իր տեսակետը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում