Կառավարությունն այս կերպ կխթանի արտագաղթը. ՍԴՀԿ հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում Եկամտահարկի և Շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու Կառավարության բերած նախագծով, փաստորեն, օրենքի մակարդակով արտագնա աշխատողներին՝ «խոպան» գնացողներին հարկելու քաղաքական որոշում է ընդունվում:Իհարկե, նմանատիպ օրենքների միջազգային նախադեպ կա, սակայն արդյո՞ք մեր տնտեսական կացությունը կարելի է համեմատել այդ օրենքը կիրառող երկրների՝ օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:

Ուղղակի անհասկանալի է, թե ՀՀ Կառավարությունը ինչ սկզբունքով է առաջնորդվում՝ օրենքի նման նախագիծ առաջարկելով: Առանց այդ էլ, Հայաստանից արտերկիր աշխատանքի մեկնողները լավ օրից չէ, որ գնում են: Հայաստանում աշխատանք գտնելը դարձել է լրջագույն խնդիր, իսկ տնտեսական վիճակն օր օրի ավելի է վատթարանում: Այս լույսի տակ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելը ակամայից դառնում է այլևս արտագաղթը խթանելու լրացուցիչ մեթոդ:Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարում է, որ արտագնա աշխատողներին հարկելու փոխարեն Կառավարությունն ավելի ճիշտ կանի, որպեսզի ավելի կոշտ պայքար սկսի մենաշնորհների, ստվերային խոշոր տնտեսվարողների դեմ:

Այս կերպ, բնականաբար, կխթանվի փոքր և միջին բիզնեսը, որի հետևանքով էլ մարդիկ չեն մեկնի արտագնա աշխատանքի և իրենց հարկերը կվճարեն՝ Հայաստանում ապրելով:Մենք խոր համոզմունք ունենք, որ եթե խորհրդարանը կողմ քվեարկի այս օրենքի նախագծին, ապա արտագնա աշխատանքի մեկնած հազարավոր մարդիկ այլևս հետ չեն վերադառնա՝ Հայաստանում ենթարկվելով հարկային հետապնդումների:

ՍԴՀԿ Հայաստանի վարչություն




Լրահոս