ԱՅՑԵԼԵԼՈՒ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում ՀՀ է այցելելու ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական ու եվրասիական հարցերով տեղակալ Էրիկ Ռուբինը: Նա այստեղ պատրաստվում է մասնակցել տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի՝ հոկտեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը: Սակայն ուշագրավն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նախօրեին էլ եղել է Բաքվում եւ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ վերահաստատելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը եւ ԱՄՆ հանձնառությունը Մինսկի խմբի շրջանակներում շարունակելու հակամարտության լուծման ուղիների որոնումը: Հասկանալի է, որ Երեւանում եւս Ռուբինը կանդրադառնա ԼՂ հակամարտության կարգավորման ու տարածաշրջանային խնդիրներին:




Լրահոս