
«Այս դռներից ներս կուսակցական որեւէ պատկանելություն եւ ռանգ դեր չի խաղում»:
Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի հովանավորյալը, մեղմ ասած, իրականության հետ կապ չունեցող հայտարարություն է անում: Եթե այդպես է, ինչո՞ւ է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն հրավիրվում միայն ՀՀ քաղաքաշինության նախկին նախարարը: Ինչո՞ւ, օրինակ, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը չի հայտնվում Համբարձումյանի ուշադրության կենտրոնում: Կամ ՀՀ արտակարգ իրավիճակների ՕԵԿ-ական նախկին նախարար Մհեր Շահգելդյանը, որը պետական պահուստային ֆոնդի ալյուրն ամբողջությամբ վաճառել էր՝ առանց տեղեկացնելու: