Ուզբեկիստանի նախագահ Իսլամ Կարիմովը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմի 70-ամյա տարելիցին նվիրված տոնակատարություններին: Այս մասին հայտնում է «Նոր դար» թերթը՝ հղում կատարելով երկրի նախագահի մամլո ծառայությունից սեփական աղբյուրին:
Չինովնիկի խոսքերով՝ Ուզբեկստանում լայն կերպով կնշեն մայիսի 9-ը, մի շարք միջոցառումներ կանցկացվեն:
«Պետության ղեկավարն ամենաակտիվ մասնակցությունը կունենա այդ միջոցառումներին»,- ընդգծել է թերթի զրուցակիցը:
Դրա հետ մեկտեղ մայիսի 9-ի տոնակատարություններին Կարիմովի մասնակցության վերաբերյալ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն Մոսկվան դեռ չի ստացել: