Ռուսաստանի գործողությունները կարող են հանգեցնել Միջին Ասիայում պատերազմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջին Ասիայում կարող է պատերազմ սկսվել, եթե Ղրղզստանը Ռուսաստանի օգնությամբ շարունակի անդրսահմանային գետերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Այս մասին, ինչպես փոխանցում է «Gazeta.ru»-ն, նախազգուշացրել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը:

Ընդ որում ընդգծվում է, որ ՀԷԿ-երի կառուցումը կարող է հանգեցնել Արալյան ծովի չորանալուն:

«Միջին Ասիայի հանրապետություններում ջրային ռեսուրսների վերահսկողությունը կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի: Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենիայի տարածքներով հոսող գետենրի վրա էներգետիկ նախագծերը պետք է համաձայնեցնել»,- ընդգծում է Ուզբեկստանի նախագահի մամլո ծառայությունը:

Կարիմովը կարծում է, որ Կենտրոնական Ասիայում ջրաէներգետիկ խնդիրներն ապագայում «կարող են այնքան խորացնել իրավիճակը, որ հանգեցնեն ոչ միայն լուրջ հակամարտության, այլ անգամ պատերազմի»:




Լրահոս