Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է լուրջ աշխատանքներ կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Անգլիական լրատվամջոցները հայտնում են, որ նա մտադիր է ձեռք բերել հարձակվողի, կիսապաշտպանի, պաշտպանի և դարպասապահի իրավունքներ:
Մասնագետի ուշադրության կենտրոնում են «Լիոն»-ի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը, «Խետաֆե»-ի դարպասապահ Վիսենտե Գուայտան, Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանն ու «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը: