Եղիսաբեթ 2-րդը համացանցի միջոցով աղախին է փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը համացանցի միջոցով տան աշխատող է փնտրում: Նոր աշխատողն` ըստ հայտարարության, պետք է կարողանա խնամել անտիկ ու թանկարժեք իրեր և մնա աշխատելու ընդամենը երեք ամիս: Թափուր աշխատատեղի մասին հայտարարությունը տեղ է գտել Անգլիայի թագավորական տան պաշտոնական կայքում: Աշխատանքային գրաֆիկի համաձայն՝ այս աշխատատեղը զբաղեցնողը շաբաթվա ընթացքում միջինը պետք աշխատի 40 ժամ, սակայն դա չի բացառում արտաժամյա աշխատանքը հանգստյան օրերին և այլ օրերին ևս: Սկզբնական աշխատավարձը 14,2 ֆունտ ստեռլինգ է (22 700 դոլար) տարեկան կամ 273 ֆունտ (439 դոլար) շաբաթական: Ընդ որում՝ գործատուն իր կողմից ապահովում է սնունդը և կեցությունը: Կայքում նշվում է, որ դիմումներն ընդունվելու են մինչև հոկտեմբերի 26-ը: 




Լրահոս