տղամարդը կրակել է ժանտաքիսի տեղ դրած երեխային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ամերիկյան Փենսիլվանիա նահանագի Նյու Սյուքլի քաղաքի բնակիչը որսորդական հրացանով վիրավորել է դիմակահանդեսային կոստյումով 9-ամյա մի աղջկա՝ կարծելով, թե նա ժանտաքիս է»,- գրում է Associated Press-ը: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, երբ աղջիկը սեւ-սպիտակ դիմակահանդեսային կոստյումով գնում էր Հելոուինի առիթով կազմակերպված երեկույթին: Քաղաքի ոստիկանապետի խոսքով՝ բնակիչը կարծել է, թե նա սկունս է եւ հրացանից կրակ է արձակել երեխայի ուղղությամբ: Աղջիկը վիրավորվել է: Ուսին ստացած հրազենային վնասվածքով նրան հոսպիտալացրել են: Տղամարդու նկատմամբ քրեական գործ   է հարուցվել: 




Լրահոս