![](https://armlur.am/wp-content/uploads/2015/02/grizman.jpg)
Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը ճանաչվել է Իսպանիայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայի առաջնության պաշտոնական կայքը:
Ապրիլ ամսվա ընթացքում Գրիզմանը դարձել է 5 գոլի հեղինակ: Նա ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման և դարձել 22 գոլի հեղինակ: