Մեսսին շրջանցեց Ռոնալդուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է Չեմպիոնների լիգայի մրցաշարում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը:  Նա երեկ դուբլ է  ձևակերպել Մյունխենի «Բավարիա»-ի դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում:

Արգենտինայի հավաքականի ավագը Չեմպիոնների լիգայում իր գոլերի քանակը հացրել է 77-ի և այդպիսով մեկ գնդակով շրջանցել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Նշենք, որ «Բարսելոնա»- «Բավարիա» հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով, իսկ պատասխան խաղը կկայանա մայիսի 12-ին` Մյունխենում:




Լրահոս